211652_close_icon
views-count9833 դիտում article-date 20:09 11-06-2017

Մոսկվան սկզբունքորեն չի միջամտելու Կատարի ճգնաժամին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կատարի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Կատարի շուրջ իրավիճակով, սակայն սկզբունքորեն չի միջամտում այլ երկրների գործերին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Մենք սկզբունքային նկատառումներով չենք խառնվում այլ երկրների թե ներքին գործերին, թե երկկողմ հարաբերություններին: Սակայն մեզ չի կարող ուրախացնել իրավիճակը, երբ մեր գործընկերների միջեւ հարաբերությունները վատանում են»,- հայտարարել է Լավրովը:

Նմանատիպ նյութեր