Լավրովը սկզբունքորեն հրաժարվել է բանակցել սիրիական ահաբեկիչների հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայոի ահաբեկիչների հետ ոչ մի բանակցություն անցկացնել հնարավոր չէ:
«Նրանց հետ բանակցել մենք հրաժարվում ենք, ուրիշներին խորհուրդ չենք տալիս», — նշել է Լավրովը:
Նա այս մասին ասել է «Ժնև-2»-ում Սիրիայի ճգնաժամային իրավիճակի քննարկման ժամանակ: