7509 դիտում
18:12 10-06-2017
ԵՄ-ն կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպան Թաներ Քըլըչին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչին այսօր կալանավորել են, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Քըլըչը կասկածվում է թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների հետ համագործակցության մեջ: Amnesty International-ը, սակայն, շտապել է հերքել այս մեղադրանքները և կոչ արել ազատ արձակել Քըլըչին և մյուս իրավապաշտպաններին:
Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Amensty International միջազգային կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Թաներ Քըլըչի ձերբակալման առնչությամբ: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է հանձնաժողովի կայքում:
«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»,- հայտնել է Կոսիյանչիչը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը:
Հիշեցնենք, որ Քըլըչըին ձերբակալել են նախօրեին իր տանը՝ նախքան գրասենյակ գնալը: Թուրք իրավապահները նաև խուզարկել են նրա բնակարանը:
Նմանատիպ նյութեր
2269 դիտում
14:22 14-08-2022
Ռուբինյանը Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում. Ermenihaber.am
3485 դիտում
18:40 21-08-2022
Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Սերդար Քըլըչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1862 դիտում
17:43 29-10-2016
Իրավապաշտպան 18 կազմակերպություններ Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել դադարեցնել բռնաճնշումները
Այս բաժնից
697 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
748 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters
832 դիտում
16:13 23-11-2024
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»