Իրանը դեմ է հանդես գալիս Քրդստանի անկախացմանը
Թեհրանը դեմ է Իրաքի տարածքում Քրդստանի անկախացմանը, քանի որ այն Իրաքի տարածքի մի մասն է կազմում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հաղորդում է IRNA-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրաքյան Քրդստանի իշխանությունները մտադիր են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել, ինչին դեմ է Բաղդադը։
Նույնանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Վաշինգտոնը։ Պետդեպի ներկյացուցիչը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները կողմ են միացնական, կայուն և ժողովրդավարական Իրաքին, իսկ Քրդստանի անկախացումը կշեղի ուշադրությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։