10695 դիտում
10:39 10-06-2017
Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցել «գործ տալու» մասին օրենքի քվեարկությանը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Ազդարարի» մասին օրենքը «ոչ հայեցի» ու «հայու գենին դեմ» համարող ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ բացակայել ու չի մասնակցել օրենքի 2-րդ ընթերցմամբ քվեարկությանը: Փոխարենը ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ–ն մեկ մարդու պես կողմ է քվեարկել օրինագծին:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ դա գործ տալու ինստիտուտ է. «Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր ունենք, հայի տեսակի պահպանման խնդիր ունենք, իմ կարծիքով՝ նման բան սահմանելը մեր երկրին հարիր չի: Եկեք հայ մնանք»:
Նշենք, որ չնայած ՀՀԿ–ականների մի մասն էլ զրույցներում դեմ է արտահայտվել այս օրենքին, սակայն բոլորը միաձայն կողմ են քվեարկել:
Ըստ նախագծի՝ ազդարարը «սույն օրենքով նախատեսված կարգով բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2240 դիտում
13:26 09-01-2020
«Գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են. Փաշինյան
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1414 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2026 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»