ԵՏՄ-ին կողմ քվեարկողները հետագայում պատասխան են տալու՝ այդ քվեարկությանը որպես մա՞րդ են մասնակցել, թե՞ էշի քուռակ
ԵՏՄ-ին մի խումբ կողմ քվեարկողները հետագայում պատասխան են տալու՝ այդ քվեարկությանը որպես մա՞րդ են մասնակցել, թե՞ էշի քուռակ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով միացել էր ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ արտահայտվող բողոքականներին:
«Նրանք ժառանգների առաջ այս հարցի պատասխանը պետք է տան: Նրանք, ովքեր կողմ են մարդկության թշնամի, քաղաքակրթության հակառակորդ պուտինիզմին Հայաստանը կապելուն: Այդպիսով Հայաստանը կործանելու են: Դա դավաճանություն է: Իժերի ծնունդներ, ձեզ ո՞վ է իրավունք տվել պղծել իմ հոր տունը»,- ասաց Պարույր Հայրիկյանը: