ԱԺ կանոնակարգ–օրենքի քվեարկությանը չմասնակցելու համար էլ բացակայել եմ. Տաճատ Վարդապետյանը «ՀՀԿ» խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել. Tert.am
«ՀՀԿ» խմբակցության՝ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով այսօր հանդես եկած պատգամավոր Տաճատ Վարդապետյանը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Այս մասին Tert.am –ին հայտնելով Tert.am-ին՝ պատգամավորը հավելեց, որ նախաձեռնությանը միանալու մասին նախապես տեղյակ է պահել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
Ներքաղաքական վերջին սրացումների պատճառ դարձած ԱԺ կանոնակարգ-օրենքի քվեարկությանը Տաճատ Վարդապետյանը չէր մասնակցել: Նա նշեց, որ բացակայել է հենց այդ քվեարկությանը չմասնակցելու համար:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/09/Tachat-vardapetyan/2814649]այստեղ[/url]