211652_close_icon
views-count3438 դիտում article-date 21:08 09-06-2017

Ընտրություններ Մեծ Բրիտանիայում. վարչապետը պարտվել է, բայց չի հեռանում

Կոալիցիոն խորհրդարան և երկու դիմակայող քաղաքական կուսակցությունների միջև համաձայնության անհրաժեշտություն. այսպիսին է Մեծ Բրիտանիայում հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների այսօր հայտարարված արդյունքը Ընտրությունները նախաձեռնել է վարչապետ Թերեզա Մեյը, որպեսզի ավելի շատ տեղ ստանա խորհրդարանում իր Պահպանողական կուսակցության համար և Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցություններ ապահովի իրեն: Մեյը բրեքսիթի խիստ սցենարի՝ արագ և որոշիչ ելքի կողմնակից է: Արդյունքն ուղիղ հակառակն է. Պահպանողական կուսակցությունը կրճատել է իր ներկայացվածությունը խորհրդարանում, չնայած որ պահպանել է ֆորմալ մեծամասնությունը: Խորհրդարանում իրենց դիրքերն են ուժեղացրել պահպանողականների հակառակորդները՝ Լեյբորիստական կուսակցությունը, որն այժմ 260 տեղ ունի պահպանողականների 313 տեղի դիմաց: Մնացածները փոքր կուսակցություններին են բաժին ընկնում, որոնք էլ այժմ վճռելու են կոալիցիաների ճակատագիրը: Անգլիական խորհրդարանում ընդհանուր 650 տեղ կա: Խորհրդարանն այժմ գտնվելու է «առկախված վիճակում»: Կուսակցությունները պետք է կոալիցիաներ փնտրեն կառավարություն ձևավորելու համար: Չնայած պարտությանը՝ Թերեզա Մեյը մտադիր չէ հրաժարական տալ: Նա կմնա վարչապետի պաշտոնում, հաղորդում է Բի-Բի-Սին: Եթե կառավարություն ձևավորելու փորձը երկու անգամ անհաջողություն կրի, Մեծ Բրիտանիային նոր խորհրդարանական ընտրություններ են սպասվում: [url=https://jam-news.net/?p=43297&lang=hy]JAMnews[/url]

Նմանատիպ նյութեր