211652_close_icon
views-count2611 դիտում article-date 20:51 09-06-2017

Տրանսպորտի նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում այսօր՝ հունիսի 9-ին, մեկնարկեց 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը: Միջոցառման մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: «Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»»,- ասված էր ողջույնի խոսքում: Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին Վարչապետը կարևորել է նաև ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում: «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով»,- նշել է վարչապետը: Ողջունելով հյուրերին ու համաժողովի մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ: Համաժողովին մասնակցում էր նաև օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն, ով ևս հանդես եկավ ողջույնի խոսքով: Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար». «ԴիջիԹեքի» այս տարվա խորագիրն է, որը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով` ՏՀՏ և տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջև: Հիմնական ուղղությունը Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019-ի (WCIT) քննարկումն էր: Հայտարարվեց wcit2019.org կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»-ի հոլովակը: Մասնակիցներին ներկայացվեց նաև համաժողովում Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը հետևյալն է. աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կարևորն այն է, թե որ դիտանկյունից ես նայում: Այդ համատեքստում որպես համաժողովի խորագիր ընտրվել է «Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) կարգախոսը: Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` ընդգրկելով մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «ՏՏ ներդրումային համակարգ», «Վերականգնվող էներգիա և բնապահպանություն», «Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ», «Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ», «Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ», «ՏՏ և զբոսաշրջություն»: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր