211652_close_icon
views-count1514 դիտում article-date 19:45 06-06-2017

ՀՀ տրանսպորտի նախարարը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 6-ին ՌԴ Սոչի քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդի նիստին: Նիստի գլխավոր թեմաներից էր՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտային քաղաքականության առաջնային սկզբունքներից մեկը հանդիսացող Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության փուլերի և հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») նախագծի քննարկումը: Քննարկման ներկայացված կարևոր հարցերից էին նաև «Նավագնացության մասին» համաձայնագրի նախագիծը, ավտոմոբիլային կաբոտաժային բեռնափոխադրումների ծրագրերը, տրանսպորտային hամակարգերի հետագա ազատականացման հարցերը։ Նիստի ընթացքում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով արդեն լիարժեք պատրաստ է կաբոտաժային փոխադրումների իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ նաև ԵԱՏՄ անդամ-պետություններում առկա սահմանափակումները վերացնելու վերաբերյալ հարցերին։ Նշվեց, որ դրանք խոչընդոտում են ԵԱՏՄ տարածքում միասնական տրանսպորտային միջավայրի ձևավորմանը։ Ըստ տրանսպորտի առանձին տեսակների և երկրների՝ սահմանվեցին ազատականացմանն ուղղված հիմնական միջոցառումները։ [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր