1604 դիտում
16:24 24-03-2017
Նախարարը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին։
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, դրանցում կարևորել պետություն - մասնավոր հատված համագործակցությունը:
Համաժողովին մասնակցել են նաև ԵՄ անդամ-պետությունների, Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության երկրների նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի, միջազգային ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, նախագծերի ներկայացուցիչներ, ներդրողներ, և այլ շահագրգիռ կողմեր:
Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված տարածաշրջանային ներդրումային համաժողովը նվիրված է տրանսպորտի ոլորտում ներդրումային մակարդակների կայուն զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
22:36 16-03-2022
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ նիստին
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր