Մեսին 30 մլն եվրոյով ձեռք է բերել միասեռականների շրջանում սիրված հյուրանոցը. ՖՈՏՈՇԱՐՔ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Սիջես միջերկրածովյա հանգստավայրում (Բարսելոնայից 42 կմ դեպի հարավ) չորս աստղանի հյուրանոց է ձեռք բերել:
2013 թվականին բացված հյուրանոցը արգենտինացուն արժեցել է 30 մլն եվրո:
Նշենք, որ Սիջեսը ավանդաբար հանդիսանում է միասեռականների սիրելի վայրերից մեկը և հաճախ համարվում է «Իսպանիայի գեյ-մայրաքաղաքը»:
Ավելի վաղ հյուրանոցային բիզնեսով սկսել էր զբաղվել «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հանդիսանում է Մադեյրայում ու Լիսաբոնում հյուրանոցների համասեփականատեր: