Սանկտ Պետերբուրգում մեծ արագությամբ ընթացող մոտոցիկլավարի պայուսակից 12 մլն ռուբլի է օդ շպրտվել. ճիշտ այդ օրը քաղաքում նոր միլիոնատերեր են «հայտնվել»
Սանկտ Պետերբուգի ավտոճանապարհներից մեկում 40-ամյա գործարար [url=http://www.ntv.ru/novosti/1817101/]մոտոցիկլավարը մեծ արագությամբ ընթանալիս՝ կորցրել է պայուսակի մեջ դրված 12 մլն ռուբլին[/url], որն օդ է թռել: Այս մասին հայտնում է HTB-ն:
Մոտոցիկլավարը միայն երեկոյան է դիմել ոստիկանություն՝ բացատրելով այդ քայլը փաստաբանի հետ խորհրդակցելու անհրաժեշտությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները արգելակել են մեքենաները և հավաքել փողոցում թռչող 5 հազարանոց թղթադրամները:
40-ամյա գործարարին 12 մլն ռուբլուց վերադարձվել է միայն 2 միլիոնը, որի մեծ մասը՝ 1,5 մլն ռուբլին նրան վերադարձրել է Ազիզ անունով տղամարդը: