Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մայթին կանգնած մարդկանց խմբի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սանկտ Պետերբուրգում մեքենան մխրճվել է մարդկանց ամբողի մեջ: Այս մասին հայտնում է РБК-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Կույբիշևի փողոցում, երբ Renault Logan մակնիշի ավտոմեքենայի 23-ամյա վարորդը կորցնելով ղեկի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել մայթին կանգնած մարդկանց խմբի մեջ:
3 տուժածների մեջ են 8-ամյա երեխա, հեծանվորդ և տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության: