5466 դիտում
18:10 08-06-2017
Norway Chess սուպերմրցաշար. Արոնյան-Գիրի. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է Norway Chess շախմատային սուպերմրցաշարի 3-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Նշենք, որ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Հիկարու Նակամուրան: Ամբողջ պարտիայի ընթացքում սևերով խաղացող Արոնյանը ուներ որոշակի առավելություն, սակայն նրա մրցակիցը պաշտպանվելիս գործեց շատ հստակ, և խաղի 60-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտություններ կնքվեցին Գիրի- Կարյակին, Կարուանա – Կարլսեն և Ուեսլի Սո – Վաշիե-Լագրավ պարտիաներում, իսկ Վլադիմիր Կրամնիկը առավելության հասավ Վիշվանաթան Անանդի նկատմամբ:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 1.5-ական միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը և Հիկարու Նակամուրան: 6 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ֆաբիանո Կարուանան, 1-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները, իսկ կեսական միավոր վաստակած Անիշ Գիրին և Վիշվանաթան Անանդը եզրափակում են աղյուսակը:
[b]Norway Chess-2017, 3-րդ տուր
[/b]
Արոնյան – Գիրի
Կարլսեն – Նակամուրա
Կրամնիկ – Սո
Վաշիե-Լագրավ – Կարուանա
Կարյակին – Անանդ
Արոնյան-Գիրի, Կրամնիկ-Նակամուրա պարտիաների ուղիղ ընթացքը՝ այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2303 դիտում
18:11 22-06-2015
Norway Chess-2015. Գիրի-Արոնյան. Ուղիղ միացում
2796 դիտում
18:34 22-04-2016
Norway Chess-2016. Գիրի-Արոնյան. ուղիղ միացում
2604 դիտում
20:12 07-12-2015
London Chess Classic սուպերմրցաշար. Գիրի-Արոնյան. ուղիղ միացում
Այս բաժնից
3064 դիտում
19:40 16-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ի մեդալային հաշվարկում Հայաստանը լավագույն հնգյակում է
3100 դիտում
15:28 16-12-2024
Յուրի Սաքունցը` պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով աշխարհի չեմպիոն
3229 դիտում
21:31 15-12-2024
Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի 4-6 շաբաթ