Վրաստանը հող չի վաճառի օտարերկրացիներին
Վրաստանի «Վրացական երազանք–ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը որոշում է կայացրել հող չվաճառել օտարերկրացիներին:
Ինչպես հայտնում է «Sputnik Վրաստան»-ը` մի շարք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ նախկինում բազմիցս հանդես են եկել օտարերկրացիներին հողի վաճառքի արգելքի նախաձեռնությամբ:
Որոշումը կայացվել է՝ ազգային շահերը հաշվի առնելով, ինչպես նաև հաշվի առնելով օտարերկրյա ներդրումների ներգրավումը