Apple-ի խանութներում կոտրված էկրանը վերանորոգող նոր սարքեր կտեղադրվեն
Apple-ի խանութներում կուտակված հերթերը կնվազեն: Ընկերությունն աշխարհի 25 երկրի 400-ից ավելի խանութներում կտեղադրի iPhone-ի կոտրված էկրանի վերանորոգման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ:
Ինչպես հայտնում է Business Insider-ը` այժմ վերանորոգող սարքերը պահվում են Կուպերտինոյում՝ ընկերության գլխավոր շտաբ-բնակարանում:
Մինչև տարեվերջ դրանց քանակն Apple-ի խանութներում կկրկնապատկվի: