2574 դիտում
10:57 08-06-2017
Ժամանակակից Ռուսաստանի նոր քարոզչությունը․ «Ամերիկայի ձայն»
«Ժամանակակից Ռուսաստանի քարոզչությունը զվարճացնում, շփոթեցնում և ճնշում է լսարանին»։ Խորհրդային Միությունը փլուզվել է ավելի քան քառորդ դար առաջ, իսկ խորհրդային քարոզչության դպրոցը շարունակում է ապրել և զարգանալ ժամանակակից Ռուսաստանում»,- ասում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդական Սքոթ Ռոլանդը:
Սակայն, եթե Խորհրդային Միության քարոզչությունը կարող էր մատնանշել Խորհրդային Միության որոշակի իրական ձեռքբերումներ օրինակ՝ տիեզերագնացության ոլորտում, այսօրվա Ռուսաստանը զարգացած երկրների համեմատ որևէ ձեռքբերում նժարին դնել չի կարող: Փոխարենը ժամանակակից ռուսական քարոզչությունը անհամեմատ զարգացել է խորհրդային տարիների համեմատ. եթե Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեին «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի նման քարոզչության ընդամենը մի քանի մարմին, ապա այսօրվա Ռուսաստանը հովանավորում է հարյուրավոր քարոզչական մարմինների՝ «Ռուսաստանն այսօր» և «Սպուտնիկ» հսկաներից մինչև անհայտ առցանց էջեր: Ռուսաստանն ունի նաև իր սեփական, պետության կողմից ֆինանսավորվող թրոլների բանակ.
«Թրոլներն աշխատում են օր ու գիշեր, 12-ժամյա հերթափոխներով, յուրաքանչյուրը պարտավոր է օրն առնվազն 200 բառից բաղկացած 125 գրառում և մեկնաբանություն կատարել»,- ասում է Սքոթ Ռոլանդը:
Սքոթ Ռոլանդի խոսքով, ռուսական թրոլներին բացահայտելը հեշտ է՝ բավական է կիսվել սոցիալական ցանցերում Ռուսաստանին վերաբերող վիճելի տեղեկատվությամբ, որից հետո հարյուրավոր թրոլներ գործին կմիանան: Հենց այդպես է նա մի քանի հարյուր թրոլներ բացահայտել Բելառուսում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: Ռոլանդի կարծիքով, առցանց տեխնոլոգիաների զարգացումն ու դրա հետ կապված տեղեկատվության բազմությունն իրականում խանգարում են քաղաքացիներին կենտրոնանալ կաևոր և վստահելի տեղեկատվության վրա.
«Երբ տեղեկատվությունը սակավ է, մարդիկ նախընտրում են փորձագիտական կարծիքներ լսել: Այդպես էր Խորհրդային Միությունում, սակայն, այսօրվա տեղեկատվական տարափի պայմաններում, մարդիկ նախընտրում են տեղեկություններ ստանալ սոցցանցերով՝ իրենց ընկերներից»,-ասում է Սքոթ Ռոլանդը:
Խնդրի միակ լուծումը Սքոթ Ռոլանդը տեսնում է իրական ճշգրիտ տեղեկատվության տրամադրման մեջ, որը սակայն լուրջ միջոցներ է պահանջում:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3891105.html]«Ամերիկայի ձայն»[/url]։
Նմանատիպ նյութեր
4057 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
3494 դիտում
09:11 09-10-2018
Ժամանակակից հայկական սփյուռքի մասին բացառիկ հետազոտություն․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»