Հարավային Կորեան 1 տարով հետաձգել է ամերիկյան THAAD համակարգերի տեղակայումը
Սեուլը հայտարարել է, որ 1 տարով հետաձգում է ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը իր տարածքում, հաղորդում է BBC-ն։
Վերջերս Հրվ. Կորեա բերված 4 միավոր THAAD համակարգերը չեն տեղակայվի, իսկ ավելի վաղ բերված 2 միավոր համակարգերը կմնան իրենց տեղում։
Ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել էր, որ համակարգերի տեղակայումը Հարավային Կորեայում Հյուսիային Կորեայի կողմից հնարավոր հարձակումը կանխելու նպատակ ունի։ Այդուհանդերձ, դրանց տեղակայումը առաջ էր քաշել ինչպես Չինաստանի իշխանությունների, այնպես էլ Հարավային Կորեայի բնակչության դժգոհությունը։
Տեղի բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ հայտարարելով, որ համակարգերի տեղակայումը իրենց բնակավայրը դարձնում են հնարավոր հարձակման թիրախ։