Երիտասարդ զույգերին առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան տրամադրելու հարցը շարունակվում է քննարկվել. Արտեմ Ասատրյան
Երիտասարդ ամուսնական զույգերին առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու մասին քննարկումները շարունակվում են, հարցը ներկայացվել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին լրագրողների հետ զրուցում ԱԺ-ում նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարը նշեց, որ այն բոլոր ծրագրերը, որոնք քննարկումների փուլում են գտնվում, դրանց որևէ որակավորում տալը ճիշտ չէ. «Ի վերջո, ծրագրերը, նախաձեռնությունները, քննարկվում են և հաստատվում: Հաստատվելուց հետո դառնում ծրագիր, իրավական ակտ, նորմ՝ պարտադիր կատարման ենթակա»: