4 միլիոն դրամ` ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհվածների ընտանիքներին. Արտեմ Ասատրյան
Պետական մակարդակով շուրջ 4 միլիոն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքներին, չհաշված` սահմանված կենսաթոշակները, պարգևավճարները և քաղաքացիների ու տարբեր բարերարների կողմից օգնությունները: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարար Ասատրյանի գլխավորած հիմնարկում նախատեսված է կրճատել 41 մեքենա, իսկ խնայողությունների կատարումը շարունակական բնույթ է կրում:
«Բոլոր պաշտոնատար անձինք հստակ գիտակցում են, որ շատ կարևոր է, քանի որ մեզանից յուրաքանչյուրն իր տանը, իր բնակարանում է այդ ռեժիմով ապրում, բնականաբար, դա էլ մեր ընդհանուր տունն է, և նույն մոտեցումը պետք է լինի»,- հավելեց Արտեմ Ասատրյանը: