Շուրջ 80 հազ ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից. Արտեմ Ասատրյան
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին որոշման նախագիծ:
Այդ նախագծով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս, սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ, վերջիններիս կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանելով հնարավոր նվազ սակագներ:
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ամենաէժան գազից քանի՞ ընտանիք կօգտվի, նախարարը պատասխանեց, որ շուրջ 80 հազար: