3985 դիտում
16:00 07-06-2017
Հայաստանի հավաքականի ժամանակացույցը Չեռնոգորիայում
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Չեռնոգորիա կմեկնեն հունիսի 9-ի առավոտյան: Թիմը կհանգրվանի Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:
Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին՝ Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը:
Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:
Նմանատիպ նյութեր
21942 դիտում
01:40 11-06-2017
ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը խոշոր պարտություն կրեց Չեռնոգորիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1948 դիտում
21:05 22-04-2022
Հաստատվել է Ազգերի լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակացույցը
1087 դիտում
10:05 27-07-2024
Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Այս բաժնից
694 դիտում
17:33 24-09-2024
Զիդանի որդին հայտարարել է 29 տարեկանում կարիերան ավարտելու մասին. ArmSport.am
1468 դիտում
22:06 23-09-2024
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ավարտում է սպորտային կարիերան