Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը
Իրանի խորհրդարանի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա կատարված հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ առաջին զինված հարձակումը իրականացվել է խորհրդարանի շենքի վրա, երբ մի քանի անձինք ներխուժել են խորհրդարանի շենք և սկսել կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների վրա։
Կարճ ժամանակ անց զինված հարձակում է կատարվել Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա։ Զինված անձինք ներխուժել են դամբարան տարածք և սկսել կրակոցներ արձակել, նրանցից մեկը գործի է դրել պայթուցիկ սարք։
Երկու ահաբեկչական գործողությունների հետևանքով առնվզն 7 մարդ է զոհվել։