Բրյուսելում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»
Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյի կայարաններում այսօր տեղի ունեցած ահաբեկչական [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80273/]պայթյուններն [/url]իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները: Հայտարարությունն արել է ԻՊ-ի հետ կապ ունեցող Amek գործակալությունը:
Հարձակումների կազմակերպման մանրամասները ԻՊ-ը չի հրապարակում: Խմբավորումը սպառնում է շարունակել ահաբեկչությունները նաև եվրոպական այլ երկրներում:
Հիշեցնենք, որ 2-ական պայթյուններ են որոտացել այսօր առավոտյան Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում և «Մալբեկ» և «Շումանի հրապարակ» մետրոպոլիտեն կայարաններում: Օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտները:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 34, վիրավորվել 120-ից ավելի մարդ: