211652_close_icon
views-count1324 դիտում article-date 11:33 05-01-2024

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Իրանում տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը

Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

CNN-ը հայտնում է, որ ԻՊ-ի լրատվական թևը հայտարարություն է տարածել հարձակումից ավելի քան 24 ժամ անց՝ նշելով, որ պայթյուններն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչ եղբայրներ, որոնք իրենց պայթեցրել են գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ հավաքված մարդկանց բազմության մեջ։

Այս հայտարարությունը փոքր-ինչ տարբերվում է Իրանի պետական լրատվամիջոցների կողմից ավելի վաղ արված հրապարակումներից, համաձայն որոնց՝ պայթուցիկներով լի երկու պայուսակները պայթեցվել են հեռվից․ երկրորդ պայթյունն իրականացվել է առաջինից 10 րոպե անց, երբ մարդիկ շտապել են տուժածներին օգնության։

Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվել է 84 մարդ, 284 մարդ վիրավորվել է։

Նմանատիպ նյութեր