Իրանի խորհրդարանում գտնվող բոլոր պատգամավորները և մյուս ծառայողներն արդեն լքել են խորհրդարանի շենքը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը;
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/07/1069179/]Հիշեցնենք[/url], որ այսօր առավոտյան մի քանի զինված անձինք ներխուժել են խորհրդարանի շենք և կրակոցներ արձակել մարդկանց վրա։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/06/07/1069172/]Զինված հարձակման[/url] է ենթարկվել նաև Իմամ Խոմեյնիի դամբարանը, որտեղ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել։ Իրավապահները դամբարանի մոտ 2 քաղաքացու են ձերբակալել, իսկ 2 դեպքերի հետևանքով 8 մարդ է զոհվել։