Չարլսթոնի խորհրդարանի շենքից կհեռացվի կոնֆեդերացիայի դրոշը
                        Հարավային Կարոլինայի նահանգապետն առաջարկել է կոնֆեդերացիայի դրոշը հեռացնել Չարլսթոնի խորհրդարանի շենքից, որը կանգնեցվել է ի նշան նահանգի փառավոր անցյալի: 
Կոնֆեդերատների դրոշն օգտագործել է անցյալ շաբաթ տեղի եկեղեցիներից մեկում աֆրոամերիկացիների զանգվածային սպանության մեջ մեղադրվողը: Իսկ մինչ այդ շատ աֆրոամերիկացիներ դեմ են եղել տեղի Կապիտոլիումի մոտ դրոշի տեղադրմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

