ԱՄՆ Օռլանդոյում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
Այսօր՝ հունիսի 5-ին, ԱՄՆ Օռլանդո քաղաքում կրակոցներ են հնչել: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Օրինջ շրջանի շերիֆի գրասենյակը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականացված հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել՝ ներառյալ կրակողը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրաձգությունը տեղի է ունեցել Օռլանդոյի արվարձանի արդյունաբերական տարածքներից մեկում: Հրաձգության տարածքում արգելափակվել են մի քանի փողոցներ: