ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել. զոհվածների մեջ է նաև կասկածյալը
ԱՄՆ Կոլորադո նահանգում տեղի ունեցած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ: Այս մաիսն հայտնում է ТАСС գործակալությունը:
Ըստ ոստիկանության տվյալների` զոհվածների մեջ է նաև կասկածյալը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 1-ի վաղ առավոտյան:
Հայտնի է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանների և կասկածյալի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում վերջինս սպանվել է: