211652_close_icon
views-count3172 դիտում article-date 17:57 05-06-2017

Վեոլիա Ջուրն աշխատում է. Օշականում խնայված ջուրն ուղղվեց դեպի Էջմիածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վեոլիա Ջրի «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Աշտարակ» տեղամասի կողմից օրերս ուսումնասիրվեց իր համակարգի հերթական ջրային կառույցը, որի հետեւանքը եղավ նույնպես հերթական նորամուծությունն իր դրական արդյունքով: Եւ այսպես՝ Օշական համայնքի օրվա կարգավորիչ ջրամբար /ՕԿՋ/: Այն առանձին խողովակաշարով սնվում է «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատարից, վայրկյանում 72 լիտր քանակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ սպասարկման տարածքի բաշխիչ ցանցում ջրապահանջի նվազմամբ պայմանավորված, հատկապես գիշերային ժամերին, ՕԿՋ-ում մշտապես առկա էր վայրկյանում 8-10 լիտրի ջրաթափում (перелив): Ջուրն իզուր կորչում էր այն ժամանակ, երբ այլ վայրերում սպառողը դրա կարիքն ուներ: «Աշտարակ»-ի առաջարկությունը բխում էր իրավիճակից: «Մեր կողմից առաջարկվեց ՕԿՋ-ն շրջանցել, - բացատրում է տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Գրիգորյանը: - Ջրամբարից վերեւ ու ներքեւ ընկած հատվածներն իրար միացնել 50 մետր երկարությամբ 200մմ տրամագծով նոր խողովակով»: Իսկ դա նշանակում էր, որ այսուհետեւ Օշական համայնքում սպառման ծավալների նվազման դեպքում ջուրը պետք է հետ հոսեր ոչ թե ՕԿՋ ու դուրս թափվեր, այլ նորակառույց ջրագծով՝ դեպի «Բազմաղբյուր – Էջմիածին» ջրատար: Խնդիրը լուծվում էր արմատապես: Մտածեցին՝ ներկայացրին: «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինությունը խրախուսեց տեղամասի նախաձեռնությունը, հատկացրեց անհրաժեշտ միջոցներ, ու ծրագիրն «Աշտարակ» - ի ուժերով արագորեն իրականացվեց: Խնայված ջրաքանակն ուղղվեց դեպի Էջմիածին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր