3829 դիտում
18:22 19-06-2017
Վեոլիա Ջուրն աշխատում է. Վայքում բացվեց «Արեւելք տարածաշրջանի կենտրոնը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օրերս Վեոլիա Ջրի կյանքում նշանակալից իրադարձություն տեղի ունեցավ: Վայքում վերանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվեց ընկերության երկհարկանի վարչական շենքը:
Այս կապակցությամբ հրավիրված միջոցառման մասնակիցներին (ջրմուղագործներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ, սպառողներ) դիմեց Վեոլիա Ջրի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն: Այնուհետեւ կտրվեց Կարմիր ժապավենը, որի պատիվը վերապահվեց ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին, Ջրտնտպետկոմիտեի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանին ու ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մուշեղ Կոշեցյանին: Նրանք էլ առաջիններն էին, ովքեր շրջայջ կատարեցին շինությունում, ծանոթացան ծառայություններին ու աշխատանքնային պայմաններին:
Ընդ որում, շենքը ոչ միայն նոր տեսք ունի, այլ նաև նոր բովանդակություն:
Նախկին Հայջրմուղկույուղու Վայքի տեղամասը վերածվել է Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի կենտրոնի», որտեղ մի հարկի տակ աշխատելու են թե շահագործման, թե առեւտրային տարածաշրջանների ծառայությունները, եւ թե ջրի որակի լաբորատորիան:
Ինչո՞ւ է այն կոչվում «Արեւելք» տարածաշրջանի կենտրո՞ն», որովհետեւ ունի տարածաշրջանային նշանակություն: Վեոլիա Ջրի քաղաքականությունը ուղղված է Երեւանի ու մարզերի միջեւ առկա տարբերության վերացմանը: Այսուհետ ընկերությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնելու մարզերի զարգացմանը: Սպառողները, անկախ բնակության վայրից, ունեն նույն կենցաղային կարիքները: Հետեւաբար իրավունք ունեն ակնկալել հավասար ուշադրություն իրենց խնդիրների նկատմամբ:
Իսկ Վայքը, գտնվելով Վեոլիա Ջրի սպասարկման «Արևելյան» կոչվող գոտու մեջտեղում, որը ձգվում է Դիլիջանից մինչեւ Մեղրի` ներառելով Գեղարքունիքը, Վայոց ձորն ու Սյունիքը, փաստորեն բոլոր այդ տարածքները կապող օղակն է: Այստեղից ավելի արագ կարելի է հասնել բոլոր բնակավայրեր ու լուծել խնդիրները: Հենց այս տրամաբանությամբ էլ այստեղ ստեղծվել է ողջ տարածաշրջանի համար ընդհանուր մի պահեստ` բոլոր անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներով եւ հատուկ մեքենա-մեխանիզմների բաժին, հագեցած հատուկ տեխնիկայով:
Արդեն իսկ զգալի դրական փոփոխություն կա իրավիճակում: Այսպես, հունվար-մայիս ամիսներին հաջողվել է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում Վայքում: Իսկ Ճամբարակում խնդիրը առկա շուրջօրյա ռեժիմի ամրապնդումն է: Սեւանում այն հասել է միջինը 15 ժամի: Ներկայումս նոր ջրագծեր են կառուցվում Եղեգնաձորում ու Մարտունիում:
Ընդհանուր առմամբ այս ընթացքում տարածաշրջանում վերացվել է 1400 ջրագծի վթար, կառուցվել կամ վերակառուցվել է 1800 մետր ջրագիծ, շահագործումից հանվել է վթարված 2000 մետր ջրագիծ, վերացվել է կոյուղու 957 վթար, լվացվել է 33 կմ կոյուղի, տնտեսվել է վայրկյանում 188 լիտր ջրաքանակ:
Իհարկե, ժամանակի ընթացքում ըստ անհրաժեշտության այս Կենտրոնը կզարգանա ու կփոխվի: Սակայն անփոփոխ կմնա Ընկերության ցանկությունն ու ձգտումը` կատարել ստանձնած պարտավորությունները, արդարացնել ընկերության հետ կապված հույսերը, ապահովել սպառողներին պահանջվող ջրամատակարարմամբ:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
3172 դիտում
17:57 05-06-2017
Վեոլիա Ջուրն աշխատում է. Օշականում խնայված ջուրն ուղղվեց դեպի Էջմիածին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2583 դիտում
16:58 21-06-2017
«Վեոլիա Ջուր»-ն աշխատում է. Վայքում ջրագծի վթարները վերացվեցին
Այս բաժնից
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»