Սաուդյան Արաբիան փակում է թագավորությունում «Ալ Ջազիրա»-ի բյուրոն
Սաուդյան Արբաիյաի կառավարությունը սկսել է թագավորությունում քաթարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի հեռարձակման լիցենզիան հետ կանչելու և նրա բոլոր մասնաճյուղերը փակելու գործընթաց; Այդ մասին հայտնել է սաուդյան «Աջիլ» լրատվական պորտալը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Բացի այդ, պորտալի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները քաթարյան ԶԼՄ-ներում աշխատող սաուդցիներին վերադառնալ հայրենիք։
Միջոցառումները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ երկու պետությունների միջև հայտարարվեց դիվանագիտական կապեը խզելու մասին։
Առաջիկայում Սաուդյան Արաբիայի հեռուստառադիովարչություն պաշտոնաես կհայտարարի «Ալ-Ջազիրա»-ի գրասենյակները փակելու մասին։