211652_close_icon
views-count1128 դիտում article-date 16:02 05-06-2017

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Ուրազաեւը կշարունակի երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանն ուղղված իր գործունեությունը: Նա բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է բարեկամությունը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է վեցերորդ գումարման խորհրդարանում Հայաստան-Ղազախստան պատգամավորական բարեկամական խմբի ձեւավորման աշխատանքներին եւ վստահություն հայտնել, որ բարեկամական խումբը նշանակալի դերակատարություն կունենա հայ-ղազախական խորհդարանական համագործակցության ամրապնդման գործում: Զրույցի ընթացքում Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում եւ գնահատել ղազախ գործընկերների հետ աշխատանքը տարբեր կառույցներում՝ ԱՊՀ ԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում` ընդգծելով, որ այդ բնագավառում ներուժը մեծ է եւ կարելի է ավելի սերտ փոխգործակցել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Արա Բաբլոյանն ընդգծել է ԵԱՏՄ դերը երկու երկրների տնտեսական հարաբերությունների համակարգման եւ զարգացման, համատեղ ծրագրերի իրականացման գործում: Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ Ղազախստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր բնագավառներում: Թիմուր Ուրազաեւն անդրադարձել է նաեւ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նշել, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել ընտրությունների կազմակերպչական մակարդակը: Դեսպան Ուրազաեւը շնորհակալություն է հայտնել նախորդ գումարման խորհրդարանում գործած Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներին եւ պատրաստակամություն հայտնել աշխատելու նոր ձեւավորվող խմբի անդամների հետ, քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մշակելու համագործակցության զարգացման նոր ուղիներ:

Նմանատիպ նյութեր