117322 դիտում
09:38 12-08-2024
Ապագա զինվորի մայրը պնդում է, որ իր երեխային չպետք է զորակոչեն բանակ, քանի որ ազատված է ծառայությունից․ նա խնդրում է իրավասու մարմինների ուշադրությունը
Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Սյուզաննա Մուրադյանը դիմում է իրավասու մարմիններին՝ իր երեխայի՝ 19-ամյա Այծատուր Մարգարյանի բանակ զորակոչվելու հարցի հետ կապված։ Ըստ նրա՝ տարբեր բժշկական հաստատություններ իրարարամերժ որոշումներ են կայացրել, և չգիտես՝ ինչու, որոշվել է որդուն զորակոչել պարտադիր զինվորական ծառայության։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Ս․ Մուրադյանը ասաց․
«Երեխաս 9-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվեց սովորելու Երևանի «Տիգրան Մեծ» վարժարանում։ Այս տարի պետք է զորակոչվեր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Եղեգնաձորի զինվորական կոմիսարիատից նրա թղթերը սխալ են կազմում, մեզ համոզում են, որ մեր երեխան խնդիրներ ունի և նա չի կարող գնալ ռազմական ինստիտուտ, այլ կարող է գնալ ծառայության և ուղարկում են բժշկական հետազոտությունների թվով 4 հիվանդանոց։ Երեխային տանում են ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչություն՝ հետագա ստուգման, որտեղ դեռ պառկած է լինում, բայց միանգամից «պավեսկա» են տալիս և տանում են Կենտրոնական հավաքակայան։ Այդտեղ միանգամից որոշում են, որ երեխան պիտանի չէ զինվորական ծառայության համար՝ առողջական խնդիրների պատճառով։ Երեխան տուն է գալիս, հետո նորից տանում են Երևանի ևս 2 բժշկական հաստատություն, որպեսզի հաստատեն 1 թե 3 տարով են տարեկետում տալիս։ Օգոստոսի 9-ին երեխային տանում են «գենեռալնի կամիսիա»-ի և իրեն այնտեղ ասում են բարի ծառայություն։ Ես ասում եմ ինչի հիման վրա եք երեխային ասում բարի ծառայություն, եթե նա առողջական խնդիրներ ունի, որը ռազմաբժշկական հաստատատությունը հաստատել է և տվել տարեկետում։ Ինձ ասում են, որ իրենք այդ թուղթը չեղարկում են և երեխան պետք է զորակոչվի բանակ։ Երեխան ունի սրտի թեթև առիթմիա, ինչի հիման վրա են նրան տանում բանակ։ Իմ երեխայի գլխին սարքում են»։
Վերջում Ս․ Մուրադյանը խնդրեց իրավասու կառույցներին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հստակեցնել, եթե իր երեխային տարեկետում են տվել, ինչպես են որոշումը փոխում ու տանում բանակ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+