5829 դիտում
09:03 03-04-2019
Ռոբերտ Քոչարյանը չի կարող տեսակցել միայն ազգականներից մեկի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Մարտի 1-ի գործով մեղադրյալներից կալանքի տակ պահվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները:
Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել: Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Եվ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»