Դանի Ալվես. 1998-ին «Ռեալը» «Յուվենտուսին» հաղթեց խաղից դուրս խփած գոլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ հիշել է այս թմերի միջև 1998 թվականին կայացած խաղը, որտեղ մադրիդյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով և դարձավ մրցաշարի չեմպիոն: Միակ գոլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Պրեդրագ Միյատովիչը, և շատերի կարծիքով, նա խաղից դուրս վիճակում:
«Դա լինելու ոչ թե Ալվեսի ու «Ռեալի» դիմակայությունը, այլ՝ «Յուվենտուսի» ու «Ռեալի»: Մեր թիմի դեմ վերջին եզրափակիչը մադրիդյան ակումբը հաղթեց խաղից դուրս վիճակից խփած գոլի շնորհիվ:
Նրանք մեզանից վախենալու են: Այդ իսկ պատճառով նրանք ավելի զգույշ են լինելու, և նրանք ֆավորիտ չեն, որքան էլ այդ մասին խոսեն: Ես վախ չունեմ «Ռեալի» դեմ», ասել է Ալվեսը:
Եզրափակիչ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին: