211652_close_icon
views-count1602 դիտում article-date 19:42 01-06-2017

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի ռեկտորին

Հունիսի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի ռեկտոր, դոկտոր պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանին: Էդվարդ Նալանդյանը, բարձր գնահատելով հայ-գերմանական բազմաոլորտ հարաբերությունները, կարևորեց Հայաստանում Գյոթեի ինստիտուտի կենտրոնի հիմնումը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի կրթական և մշակութային ոլորտում փոխգործակցության ընդլայնման համար։ Հանդիպմանը պրոֆեսոր Լեհմանը նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր ղեկավարած կառույցի՝ Հայաստանում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղի բացման հետ կապված ծրագրերը։ Տեղեկանք. Գերմանիայի Գյոթեի ինստիտուտը հիմնադրվել է 1951 թվականին: Այն համարվում է Գերմանիայի խոշորագույն մշակութային ինստիտուտը, որի հիմնական նպատակներն են արտերկրում գերմաներենի տարածումը և միջազգային մշակութային համագործակցության զարգացումը: Աշխարհի ավելի քան հարյուր երկրներում Գյոթեի ինստիտուտն ունի շուրջ 159 կենտրոն:

Նմանատիպ նյութեր