211652_close_icon
views-count3549 դիտում article-date 15:40 03-06-2017

Ջրհեղեղներ Չինաստանում. տուժածների թիվը շուրջ 12,000 է

Չինաստանի Յունյան նահանգի Գունշան շրջանում չդադարող վարար անձրևները մեծ հեղեղումներ են առաջացրել։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, տուժածների թիվը հաշվվում է 11.800։ Հորդառատ անձրևների պատճառով բարձրացել է Դուլուն գետի ջրի մակարդակը, ինչի հետևանքով էլ ճանապարհներ են հեղեղվել, քանդվել է 6 կամուրջ և շուրջ 100 բնակելի տուն։ Բացի այդ, վնասվել են էլեկտրասյուներ և 40 հեկտար գյուղատնտեսական տարածք։ Իշխանությունները տարհանել են 482 բնակչի։ Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Նմանատիպ նյութեր