Չինաստանը մշտապես իրագործել է ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ
Չինաստանը մշտապես վճռականորեն իրագործել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը Հյուսիսային Կորեայի վերաբերյալ։ Եվ այսուհետև նույնպես մտադիր չէ փոխել իր վարքագիծը, հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը այսօր Բրյուսելում ԵՄ-Չինաստան գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ասուլիսում․ հայտնում է ria.ru-ն։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի քաղաքականությունը հետևողական ու պարզ է․ մենք հանդես ենք Կորեական թերակղզին ամբողջությամբ միջուկազերծելու օգտին։ Պեկինը հանդես է գալիս ամեն տեսակ հրթիռային փորձարկումների դեմ, որոնք իրականացնում է Հյուսիսային Կորեան»
ՄԱԿ ԱԽ-ն այսօր երեկոյան քվեարկությանէ դրվելու ԱՄՆ և Չինաստանի համատեղ բանաձևի նախագիծը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ։