Պենտագոնը Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա է փոխադրել В-52Н տեսակի 3 ռազմավարական ռմբակոծիչ: Այդ մասին հայտնում է Interfax-ը:
Ռմբակոծիչները կարող են միջուկային զենք կրել:
В-52Н-ը կմասնակի մի շարք զինավարժանքների, այդ թվում՝ Arсtic Challenge 2017-ին, Saber Strike-ին և BALTOPS-ին, որոնք տեղի կունենան Եվրոպայի հյուսիսում:
Մասնավորապես, պլանավորվում է, որ մի շարք զինավարժանքների շրջանակներում ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները թռիչքներ կիրականացնեն Բալթիկայում և Նորվեգիայի հյուսիսում: