211652_close_icon

Երևանում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ամենօրյա ճանապարհին՝ հետիոտնային անցման վրա, նորամուծություն է հայտնվել. ցուցանակը հուշում է, որ հետիոտները պետք է անցնեն նաև սողալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count1315 դիտում article-date 14:18 21-02-2026
Ճանապարհային երթևեկության կանոնների, անվտանգության պահպանման համար մայրուղիներում, փողոցներում, անգամ բակային հատվածներում պարտադիր պետք է տեղադրված լինեն երթևեկությունը կարգավորող նշանները, փողոցները լինեն գծանշված և այլն։

Այսօր՝ փետրվարի 21-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է Երևանի Դավթաշեն վարչական շրջանների Եղվարդի խճուղում՝ Միկոյան փողոցի շենքերի դիմաց հետիոտնի համար նախատեսված անցման վայրում 2 տեսակի ցուցանակ է գործում։

Բնակիչները կատակում էին՝ ասելով. «Դավթաշենի թաղապետը ամեն օր այս ճանապարհով է երթևեկում, գուցե չի տեսնում, իսկ եթե տեսնում է ու չի փորձում պատասխանատուներին հորդորել, որպեսզի վրաերթ-վթարի հետևանքով տեղաշարժված ցուցանակը նորից նույն դիրքին բերեն, ապա դա շատ զարմանալի է։ Հիմա նույնիսկ կատակում ենք՝ ասելով, որ հետիոտների մի մասը այս հատվածով պետք է անցնի քայլելով, քանի որ տեղադրված ցուցանակը դա է հուշում, մի մասն էլ պետք է անցնի պառկած վիճակում՝ սողալով, քանի որ ցուցանակներից մեկն էլ այնպես է դրված, որ հուշում է՝ այդպես պետք է անցնես»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր