211652_close_icon
views-count25077 դիտում article-date 12:14 02-06-2017

Մահացել է Մարադոնայի լեգենդար գոլը հաշված մրցավարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուլղարիայի Ֆուտբոլային միությունը հայտնել է, որ կյանքի 81-րդ տարում վախճանվել է հայտնի ֆուտբոլային մրցավար Բոգդան Դոչևը: Դոչևը հանրահայտ դարձավ, երբ 1986 թվականի Մեքսիկայի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ՝ Արգենտինա-Անգլիա խաղում (2:1), թունիսցի մրցավար Ալի Բեն Նասերի հետ միասին սխալմամբ հաշվեց Դիեգո Մարադոնայի լեգենդար գոլը: Մարադոնան Պիտեր Շիլթոնի դարպասը գրավեց ձեռքով: Խաղից հետո արգենտինացին հայտարարեց, որ դա «Աստծո ձեռքն» էր: Արգենտինայի հավաքականն ի վերջո այդ մրցաշարում չեմպիոն դարձավ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր