ՌԴ վարչապետը չեղարկել է թուրքական որոշ մթերքների մատակարարման սահմանափակումը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հանվել են Թուրքիայից մի շարք մթերքների ներմուծման սահմանափակումները։ Այդ մասին հայտնում է Tass-ը։
«2015 թվականի նոյեմբերի 30-ին Կառավարության №1296 որոշմամբ հաստատվել է Թուրքիայի Հանրապետությունից ներկրվող գյուղմթերքի, հումքի ու պարենի ցուցակը, որոնց ներկրումը Ռուսաստան արգելված է 2016 թվականի հունվարի 1-ից»,-ասված է փաստաթղթում, որը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում։
Ցուցակից հանվել են սառեցված միսը, հավի և հնդկահավի ենթամթերքները, թարմ կամ սառեցված, ինչպես նաև մարինացված վարունգը, թարմ խնձորը, տանձը, խաղողը, մորին և ելակը։