3199 դիտում
09:45 30-11-2015
Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են արգելված թուրքական մթերքների նախնական ցուցակը
Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից ներկրվող մի շարք ապրանքատեսակներ: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին:
Թերթն էլ, իր հերթին, հղում անելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրին, հրապարակել է արգելվող մթերքների նախնական ցուցակը:
Այսպես, արգելվելու է խոշոր եղջերավոր անասունների սառեցված մսի, թռչնամսի, աղադրած, ապխտած մսի, կաթի ու կաթնամթերքի, այդ թվում՝ կաթնաշոռի ու պանրի, լակտոզա չպարունակող սննդամթերքի, ձկնամթերքի, ընկուզեղենի, մրգեղենի, բանջարեղենի, հատապտուղների և կանաչեղենի մատակարարումները, այսինքն՝ ՌԴ կառավարությունը արգելելու է հիմնական մթերքների ներմուծումը:
Նշվում է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ամբողջական փաթեթը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը:
Նմանատիպ նյութեր
7301 դիտում
10:54 06-10-2020
Ադրբեջանն արգելված կլաստերային ռումբեր է կիրառում հայերի դեմ.Արցախում հաստատել են արևմտյան ԶԼՄ-ները
5233 դիտում
14:22 02-06-2017
ՌԴ վարչապետը չեղարկել է թուրքական որոշ մթերքների մատակարարման սահմանափակումը
3520 դիտում
22:02 08-07-2019
Թուրքական ու ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Շվեդիայի ԱԳՆ
Այս բաժնից
805 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4258 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1261 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար