Մոսկվա այցելությունից առաջ ՌԴ կառավարությունը չեղարկել է թուրքական որոշ գյուղմթերքների ներմուծման էմբարգոն
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ թուրքական գյուղատնտեսական որոշ ապրանքների արգելանքը դեպի ռուսական շուկք կհանվի, հաղորդում է rosbalt.ru-ն։
Կթույլատրվի թարմ և սառեցված սոխի, կաղամբի և ծաղկակաղամբի, բրոքքոլիի և մի շարք այլ մթերքների ներմուծումը։
Հիշեցնենք, որ Մոսկվան սահմանափակումները մտցրել էր 2016 թվականի հունվարին այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի վերջին թուրքական օդուժը սիրիական սահմանին խոցեց ռուսական Cy-24 ռմբակոծիչը, ինչի հետևանքով զոհվեց օդաչուն։
Նշենք, որ Մեդվեդևի որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի՝ Մոսկվա կատարելիք այցելության ֆոնին։