211652_close_icon
views-count3398 դիտում article-date 18:46 01-06-2017

Արթուր Պետրոսյանի մամուլի ասուլիսը՝ հունիսի 3-ին

Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Սենթ Քիթս և Նևիս ընկերական հանդիպման նախօրեին՝ հունիսի 3-ին, կկայանան երկու երկների հավաքականների նախախաղային մարզումները և գլխավոր մարզիչների մամուլի ասուլիսները: Հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժակ Պասսիի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 17:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Սենթ Քիթս և Նևիսի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Նույն օրը՝ ժամը 18:30-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Նմանատիպ նյութեր