Տուլայի բնակչուհին կասկածվում է նորածին երեխային սպանելու մեջ
ՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են Տուլայի բնակչուհուն, ով կասկածվում է սեփական երեխային խեղտելու մեջ: Ինչպես գրում է РИА Новости-ն` 29-ամյա կինը նախ բարձով խեղտել է մեկ ամսեկան տղային, հետո դրել տոպրակի մեջ և գցել աղբամանը:
Դրանից հետո սոցիալական կայքի միջոցով երեխայի հորը հայտնել է, որ երեխան անհետացել է: Հաջորդ օրը հայրը ոստիկանություն է դիմել, ինչից հետո և պարզվել է դեպքի մանրամասները:
Կինը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության: