45724 դիտում
10:05 05-06-2015
Սպանության վայր է բերվել 24-ամյա երիտասարդը, ով կասկածվում է 43-ամյա տղամարդուն դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ. նա տեղում պատմում է դեպքի մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի և ավագ քննիչ Արթուր Մարուքյանի գլխավորությամբ Երևանի 16-րդ թաղամաս տեղափոխեցին Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանելու մեջ:
Վ. Դերձյանը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցների հսկողությամբ քննիչին դեպքի վայրում պատմում էր կատարվածի մանրամասները՝ որտեղ և ինչպես է տեղի ունեցել սպանությունը: Քննչական գործողություններ կատարելուց հետո Վ. Դերձյանը տեղափոխվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 5-ին, քննիչը դիմելու է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով, որպեսզի դատարանը կասկածյալ Վ. Դերձյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի 2-ամսյա կալանք:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/04/55248/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանություն էին բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին: Վերջինս կասկածվում էր նույն օրը Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի հետնամասում դանակի 1 տասնյակից ավելի հարվածներով Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին սպանելու մեջ:
Նույն օրը Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծվել էր քննչական խումբ, իսկ ավագ քննիչ Արթուր Մարուքյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչ Ա. Մարուքյանի կողմից Վ. Դերձյանը ձերբակալվել էր և այդ պահին գտնվում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
Հունիսի 5-ին քննչական մարմինը պետք է դիմեր Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, Վ. Դերձյանի նկատմամբ ընտրի կալանավորումը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2101 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)