211652_close_icon
views-count72631 դիտում article-date 21:05 31-05-2017

Մայրը հայտարարություն է տվել ոստիկանություն, որ ոմն Արթուր սեռական հարաբերություն է ունեցել իր 18-ամյա աղջկա հետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժին է դիմել Կապան քաղաքի Ձեռնագործների փողոցի բնակչուհի, 44-ամյա Հերմինե Խ..-ն և հայտնել, որ մայիսի 30-ին ժամը 15:00-ի սահմաններում իր աղջիկը՝ 18-ամյա Մ.Խ.-ն, իրեն հայտնել է, որ մեկ օր առաջ իր կամքին հակառակ ոմն Արթուր սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ոմն Արթուրի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի որոշմամբ Մ. Խ.-ի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր